Ղազախստանը, առկա բացասական արձագանքների հետևանքով, դադարեցրել է AstraZeneca-ի մատակարարման շուրջ բանակցությունները
Ղազախստանը դադարեցրել է AstraZeneca պատվաստանյութի մատակարարման հարցի վերաբերյալ բանակցությունները՝ դրա շուրջ առկա բացասական արձագանքների հետևանքով, հայտնում է«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «ՍԿ-Ֆարմացիա» փակ բաժնետիրական ընկերության կառավարման խորհրդի նախագահ Երխատ Իսկալիևի հայտարարությանը։
«AstraZeneca-ի մատակարարման շուրջ բանակցությունները դադարեցվել են, քանի որ պատվաստանյութի շուրջ առկա բացասական արձագանքը չափազանց է», - ճեպազրույցի ընթացքում ասել է Իսկալիևը:
«ՍԿ-Ֆարմացիա» ՓԲԸ-ն Ղազախստանում միակ դիստրիբյուտորն է, որը ստեղծվել է՝ անվճար բժշկական օգնության երաշխավորված ծավալի սահմաններում բնակչությանը դեղորայք տրամադրելու համար։