«Ոչինչ չեմ զգացել». Մեծ Բրիտանիայի վարչապետը ստացել է AstraZeneca պատվաստանյութի 2-րդ դեղաչափը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ստացել է AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութի երկրորդ դեղաչափը, գրում է msn.com-ը:
«Երկրորդ ներարկումն արվել է: Երբ ձեր հերթը հասնի, դուք էլ ներարկվեք», - գրել է Ջոնսոնն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում և նշել՝ ներարկման ընթացքում ինքը ոչինչ չի զգացել:
Նշենք՝ Բորիս Ջոնսոնը պատվաստվել է Լոնդոնի Ֆրենսիս Քրիկի անվան ինստիտուտում: Մեծ Բրիտանիայի վարչապետը պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել էր մարտի 19-ին: