«Գազպրոմ» ընկերությունը 2021 թ. ծրագրում է ավարտին հասցնել Սերբիայում կառուցվող առաջին շոգեգազային ջերմաէլեկտրակայանի շինարարական աշխատանքները
«Գազպրոմ» ընկերությունը 2021 թ. ծրագրում է ավարտին հասցնել Սերբիայում կառուցվող առաջին շոգեգազային ջերմաէլեկտրակայանի շինարարական աշխատանքները, հաղորդում է ТАСС-ը:
Ըստ «Գազպրոմ» ընկերության հայտարարության՝ էներգետիկ հոլդինգի ղեկավար Ալեքսեյ Միլլերը և Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Իվիչա Դաչիչը կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են գազայի ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
«Պանչևո» շոգեգազային ՋԷԿ-ի հզորությունը կազմում է 200 մեգավատ, իսկ ջերմաէլեկտրակայանը սնուցվելու է բացառապես բնականա գազով, ինչը միտված է ապահովելու ՋԷԿ-ի աշխատանքի էկոլոգիական մաքրությունը: