Բուդապեշտը պատրաստ է Մինսկի փոխարեն ընդունել Դոնբասի հարցով բանակցությունները, եթե կողմերն ունենան նման ցանկություն. Հունգարիայի արտգործնախարար
Բուդապեշտը պատրաստ է կազմակերպել և ընդունել Դոնբասի խնդրի շուրջ բանակցությունները, եթե մասնակից կողմերը նախաձեռնեն բանակցային հարթակը Մինսկից տեղափոխելու գործընթաց, Известия-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիատրոն:
«Մենք միշտ ուրախ կլինենք օգնել: Արևելքի և Արևմուտքի միջև ավելի վստահելի, հարգալից, պրագմատիկ և արդյունավետ համագործակցությունը մեզ համար ազգային անվտանգության հարց է: Այնպես որ, եթե մենք կարող ենք նպաստել այդ երկխոսության կայացմանը, միայն ուրախ կլինենք, բայց որոշումը կայացնողը մենք չենք: Խոսքը բանակցային գործընթացի մասին է. եթե կողմերը նման խնդրանքով դիմեն, մենք այդպես էլ կվարվենք: Բայց, միանշանակ, այս հարցում որպես կամավոր հանդես գալն իմաստ չունի»,- ասել է Սիատրոն:
Հունգարիայի ԱԳ նախարարը նշել է, որ մոտակա ժամանակներս մեկնելու է Դոնբաս՝ ուկրաինական կողմի հրավերով: