Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 986 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 986 նոր դեպք, ապաքինվել է 590 պացիենտ:Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 590 մարդ, մահացել է 12 -ը։
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 342 880 դեպք:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 134 602 մարդ: