Լաս Վեգասում ինքնաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է
Մայիսի 24-ին Draken ընկերության ինքնաթիռը կործանվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի «Նելիս» ավիաբազայից օդ բարձրանալուց գրեթե անմիջապես հետո. ավիաբազան գտնվում Է Լաս Վեգասի (Նևադայի նահանգ) մերձակայքում:
Օդաչուն զոհվել է: Այդ մասին հայտնել է ավիաբազայի մամուլի ծառայությունը:
ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հայտնել է, որ կործանված ինքնաթիռը եղել է Ֆրանսիայի Dassault Aviation ընկերության արտադրության Mirage F-1 կործանիչ:
Կարգավորիչի ներկայացուցիչները մեկնել են պատահարի վայր հետաքննություն անցկացնելու համար: Աղետի հնարավոր պատճառի մասին տեղեկատվություն առայժմ չեն հայտնում:
Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է Լաս Վեգասում Մարտին Լյութեր Քինգի անվան տարրական դպրոցից ոչ հեռու: Պատահարի վայրում են գտնվում արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, պարագիծը շրջապատված է: