Թբիլիսիում շրջանավարտները Վերջին զանգի միջոցառմանն են գնացել հանցավոր աշխարհի խորհրդանիշներով վերնաշապիկներով
Թբիլիսիի դպրոցներից մեկի շրջանավարտները ներկայացել են Վերջին զանգի միջոցառմանը` կրելով հանցավոր աշխարհի խորհրդանիշներով վերնաշապիկներ: Այս մասին գրում է Грузия онлайн պորտալը:
Վրաստանում, ավանդույթի համաձայն, երեխաներն ավարտական օրը հագնում են սպիտակ վերնաշապիկներ, որոնց վրա միմյանց մաղթանքներ ու շնորհավորանքներ են թողնում: Եվ ահա 51-րդ դպրոցի որոշ աշակերտներ վերնաշապիկների վրա պատկերել են «հանցավոր աշխարհի աստղեր», և ռուսերեն գրել՝ «Жизнь ворам»:
Դպրոցականները պնդում են, որ իրենք «աստղերը» պատկերել են որպես կատակ: Թբիլիսիի թիվ 51 դպրոցը հայտնի է աշակերտների միջև դանակահարության դեպքերով և ծեծկռտուքներով: 2017 թվականի դեկտեմբերին կայացած այսպիսի արյունալի դեպքի ժամանակ սպանվել էին ավագ դպրոցի երկու աշակերտներ: