Շիրակի մարզում բախվել են Toyota-ն ու բեռնատար Howo-ն․ վերջինս շրջվել է․ Toyota-ն վերածվել մետաղե ջարդոնի․ կա 3 վիրավոր
Շիրակի մարզում, այսօր, մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 108 կմ-ում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Toyota մակնիշի և Howo մակնիշի բեռնատար ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի ծանր կայուն ախտորոշմամբ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է։ Totota-ն էլ վերածվել է մետաղե ջարդոնի։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։