Հարուստ չինացին գնել է երկրի ֆուտբոլային ակումբներից մեկը և 126 կգ քաշով որդուն ընդգրկել ակումբի կազմում
Չինացի միլիարդատերը գնել է Չինաստանի ֆուտբոլային ակումբներից մեկը, որը հանդես է գալիս երկրի երկրորդ լիգայում, և 126 կիլոգրամ քաշ ունեցող որդուն ընդգրկել ակումբի մշտական կազմոմ, հայտնում է News Line լրատվականը։
Հարուստ չինացին, մասնավորապես, գնել է Չինաստանի «Զիբու Չուջու» ակումբը և մարզչին պարտադրել, որ իր որդին, որը 126 կիլոգրամ է կշռում, ընդգրկվի հիմնական կազմում և դաշտում լինի խաղի 90 րոպեների ընթացքում՝ ենթարկվելով բոլոր կանոններին։
Խումբն այս պահի դրությամբ ունի 1 միավոր և խփել է 2 գնդակ։