Էրդողանը անիծել է Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ունեցած ելույթի ժամանակ ասել է, թե անիծում է Ավստրիայի կառավարությանը և երկրի դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցին, որը Իսրայելի դրոշները բարձրացրել է պետական շենքերի վրա: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Ես անիծում եմ Ավստրիայի կառավարությանը, որը Իսրայելի դրոշը կախել է կանցլերի վարչակազմի շենքի վրա: Ձեր պետության շենքի վրա ահաբեկչական պետության դրոշ բարձրացնելը նշանակում է ձեզ նույնացնել ահաբեկչության հետ: Ըստ ամենայնի, Ավստրիան փորձում է մուսուլմաններին ստիպել վճարել իր կողմից կատարված հրեաների ցեղասպանության համար»,- ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Իսրայելի դրոշը բարձրացրել էր իր վարչակազմի շենքի վրա՝ հայտարարելով, որ «Իսրայելի վրա ահաբեկչություններն արժանի են ամենախիստ դատապարտման»: