«Իսկանդեր» հայտնաբերեցին. ԱԺ-ի մոտ էշով ակցիա իրականացրած իջևանցու տունը խուզարկել են
Իրավապահներն Ազգային ժողովի մոտ մի քանի օր առաջ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետևից Երևան եկած իջևանցի Սևադա Ղազարյանի տանը խուզարկություն են իրականացրել։
NEWS.am-ի հետ զրույցում Սևադա Ղազարյանն ասել է, որ խուզարկության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել. «Թմրանյութ, թմրադեղեր, դրանց պատրաստման գործիքներ, նյութեր հայտնաբերելու համար էին խուզարկում։ «Իսկանդեր» հայտնաբերեցին։ Ըստ էության, ոչինչ չեն հայտնաբերել։ Հայտնաբերել են կանեփի բոված սերմեր»։
Նա նշեց, որ խուզարկությունն իրականացրել են իր վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում. «Ոստիկանության Արաբկիրի բաժինը քրեական գործ էր հարուցել, այն ուղարկել է Քննչական կոմիտե։ Այդ քրեական գործի շրջանակներում էին եկել»։
Անդրադառնալով իրեն խուզարկելուց հետո իր մոտ հայտնաբերած զանգվածին՝ Սեւադա Ղազարյանն ասաց. «Այդ զանգվածն ինձ համար էլ էր անհասկանալի, այն իմը չէր։ Դուրս գալուց ինձ ասել են՝ գրպաններդ դատարկի, ես իմ ձեռքով իմ գրպանից հանել եմ այդ անհասկանալի թուղթը։ Դա ուղարկել են փորձաքննության, դեռ պատասխանը չկա, բայց գրում են, որ թմրանյութ է հայտնաբերվել։ Ես այնքան կամ, որ ոչ մեկ իմ գլխին չի կարող սարքել։ Թող դատահոգեբանական փորձաքննություն անցկացնեն։ Նրանք ոչ թե ցանկացել են ինձ ձերբակալել, այլ ինձ պախարակել»։