Չինաստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին կառուցողական դեր խաղալ Գազայում հակամարտությունը դադարեցնելու հարցում
Չինաստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին կառուցողական դեր խաղալ Գազայում հակամարտությունը դադարեցնելու հարցում եւ չարգելափակել արյունահեղության դադարեցման պահանջով ՄԱԿ-ի ջանքերը, հաղորդում է AP-ն:
Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզիանը հայտարարել է, որ Չինաստանը, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահ, հրադադարի եւ մարդասիրական օգնություն ցուցաբերելու կոչ է արել, բայց «մի երկրի» կողմից խոչընդոտը թույլ չի տվել ՄԱԿ Անվտանգության խորհրդին ընդունել հայտարարությունը:
Նրա խոսքով՝ Չինաստանը «վճռականորեն դատապարտում է» քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունները եւ կոչ է անում վերջ դնել ավիահարվածներին, ցամաքային հարձակումներին, հրթիռային գրոհներին եւ «իրավիճակը սրող այլ գործողություններին»:
Իսրայելը պետք է «զսպվածություն ցուցաբերի, արդյունավետորեն կատարի ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերը, դադարեցնի պաղեստինցիների տների քանդումը, դադարեցնի պաղեստինցիների վտարումը եւ դադարեցնի բնակավայրերի ստեղծման իր ծրագրի ընդլայնումը, դադարեցնի մահմեդականների դեմ բռնության սպառնալիքներին եւ սադրանքներին», ինչպես նաեւ պահպանի եւ հարգի Երուսաղեմի, որպես կրոնական սրբազան վայրի, ստատուս քվոն»,- ասել է նա: