Արքայազն Չարլզը հայտնել է` ինչ է մտադիր անել գահը ժառանգելուց հետո
Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը հայտնել է, որ գահը ժառանգելուց հետո մտադիր է միապետությունն առավել բաց դարձնլ հանրութան համար: Ինչպես հայտնում է The Times-ը, Ուելսի արքայազնը մտադիր է առավել լայն հասանելիություն ապահովել թագավորական պալատներին, այդ թվում` Բուքինգհեմյան:
72-ամյա արքայազնը ցանկանում է, որ Բուքինգհեմյան պալատը, Քլերենս Հաուսը, Վինձորի ամրոցը, Սանդրինգհեմ ու Բալմորալ ամրոցները «մասնավոր տարածքներից վերածեն հանրայինի»:
Նշվում է, որ թագուհի Էլիզաբեթ Երկրորդը տեղյակ է որդու մտադրության մասին: Արքայազն Չարլզն իր ծրագրերն արդեն քննարկել է Քորնուոլի դքսուհի Կամիլայի և Քեմբրիջի դուքս և դքսուհի Ուիլյամի և Քեյթի հետ:
Ներկայում Բուքինգհեմյան պալատը բացում են միայն հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, երբ թագուհին մեկնում է Բալմորալ:
Ամեն տարի թագավորական պալատ է այցելում մոտ 500 000 մարդ: