Ռուս խաղաղապահներն 80 ուխտավորի են ուղեկցել Ամարաս վանական համալիր
Ռուս խաղաղապահներն ապահովել են 80 ուխտավորի անվտանգությունն Ամարաս վանական համալիր այցելելիս: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ռուսական խաղաղապահ ծառայության զինվորականները նախօրեին ապահովել են Ամարաս վանական համալիր այցելող ուխտավորների` 80 հոգուց բաղկացած հերթական խմբի անվտանգությունը: Ուխտավորները ժամանել են Ստեփանակերտից և վանական համալիրի հարակից քաղաքներից ու գյուղերից»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: