Ժիրինովսկին իր կուսակցությունը «կույս» է անվանել քաղաքական դաշտում
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին իր կուսակցությունն անվանել է «կույս` քաղաքական դաշտում», քանի որ այն չի ներգրավվել և ոչ մի քաղաքական դաշինքում:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, քաղաքական գործիչը հայտարարել է, որ ռուսները «կթքեն և քարեր կնետեն» ՌԴ Կոմունիստական կուսակցության կամ «Արդար Ռուսաստան» կուսակցության վրա, քանի որ քաղաքացիներին կումունիզմ էր խոստացվել դեռ 40 տարի առաջ: Այնուամենայնիվ, այդ քաղաքական ուժերը չեն կատարել իրենց խոստումները, այդ իսկ պատճառով ոչինչ չունեն առաջարկելու ընտրողներին:
«Իսկ ՌԼԴԿ-ն մաքուր է: Եթե կենցաղային զուգահեռներ տանենք, ապա ՌԼԴԿ-ն կույս է քաղաքական դաշտում: Մենք որևէ ամուսնական կապերի, այսինքն` քաղաքական դաշինքների մեջ չենք մտել: Իսկ նրանք բոլորը տանջվում են»,- նշել է Ժիրինովսին: