Իսլանդիայում կտրուկ մեծացել է ժայթքող հրաբխի հարևանությամբ գտնվող տան պահանջարկը
Իսլանդիայյում գործող հրաբխի հարևանությամբ գտնվող տան տերերը որոշել են վաճառել այն հրաբխի ժայթքման արդյունքում զբոսաշրջային մեծ հոսքի ձևավորումից հետո:
Ինչպես ներկայացնում է Bloomberg գործակալությունը, ընտանիքի անդամներից մեկը, որոնց մի քանի սերունդ շարունակ պատկանել է տունը և դրա հարակից տարածքը, նշել է, որ անշարժ գույքի համար արդեն առնվազն 2 գնորդ է գտնվել:
Տան պահանջարկը մեծացել է այն բանից հետո, երբ մարտին այդ տարածքում գտնվող հրաբուխը սկսել է ժայթքել: Երկրաբանները, որոնք ուսումնասիրել են այն, հաստատել են, որ ժայթքումները կարող են շարունակվել մի քանի տարի: Իսլանդիայի օրենսդրության համաձայն՝ մասնավոր հողատարածքով կարող է անցնել յուրաքանյուր մարդ, սակայն տարածքի սեփականատերը կարող է վարձ վերցնել մատուցվող ծառայությունների համար:
Զբոսաշրջիկները մի քանի շաբաթ շարանակ գալիս են տեսնելու հրաբխի ժայթքումը և պիկնիկներ են կազմակերպում դրա մոտակայքում և անգամ միս են տապակում տաքացած քարերի վրա:
Այցելող զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար Իսլանդիայի կառավարությունը 70 մլն կրոն (564 000 դոլար) է հատկացրել նոր տեսարժան վայրում ենթակառուցվածքներ կառուցելուն: Ակնկալվում է, որ այնտեղ զբոսաշրջիկների սպասարկման կենտրոն, կայանատեղի և ուղղաթիռային հրապարակ կհայտնվի: