Շնորհավորում եմ թիմին և պարոն Ֆոնսեկային մեծ հաղթանակի համար․ Մոուրինյու
Ժոզե Մոուրինյուն շնորհավորել է «Ռոմային» ու Հռոմեական թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային Ա Սերիայի 37-րդ տուրում «Լացիոյի» նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ:
Հռոմեական դերբին, որը կայացավ մայիսի 15-ին, ավարտվեց 2: 0 հաշվով ՝ հօգուտ «Ռոմայի», աչքի ընկան Հենրիխ Մխիթարյանը և Պեդրոն:
Մոուրինյուն, ով մրցաշրջանի ավարտից հետո կփոխարինի գլխավոր մարզչի պաշտոնում Ֆոնսեկային, շնորհավորել է թիմին Instagram-ի մեկնաբանություններում:
«Շնորհավորում եմ թիմին և պարոն Ֆոնսեկային մեծ հաղթանակի համար», – գրել է պորտուգալացի մասնագետը: