«Մանախը»` Արթուր Այվազյանը, ազատ է արձակվել դատարանից
Արթուր Այվազյանը` Մանախը, ազատ է արձակվել դատարանից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա հարազատներից մեկը:
Դատարանը մերժել է քննիչի կալանավորման միջնորդությունը եւ ապօրինի է ճանաչել նրա ձերբակալումը:
Նշենք, որ ուրբաթ օրը Մանախն իր ընկերների հետ բողոքի ակցիա էր իրականացրել Տեղ գյուղի մոտ` փակելով ճանապարհը և պահանջելով իրենց զինել: Ոտիկանությունը բերման էր ենթարկել 8 հոգու, որոնցից մեկին՝ Արթուր Այվազյանին, ձերբակալել էին: