Ճապոնիայի ափերի մոտ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնական Հոկայդո կղզուց հարավ-արևելք ընկած տարածքում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական ծառայությանը:
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 12:24-ին (Երևանի ժամանակով 07:24-ին): Երկրաշարժի օջախը գտնվել է 60 կիլոմետր խորության վրա` ջրի տակ:
Մինչև 3 բալ ցնցումներ են զգացվել Հոկայդո կղզու հարավարևելյան և արևելյան հատվածներում:
Երկրաշարժից տուժածների ու վնասների մասին դեռ չի հաղորդվում: Նշվում է, որ ցունամիի սպառնալիք չկա: