Պենտագոնի ղեկավարն Իսրայելի պաշտպանության նախարարի հետ զրույցում դատապարտել է «ՀԱՄԱՍ»-ի գործողություններն ու վերահաստատել Իսրայելի ինքնապաշտպանվելու իրավունքը
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Իսրայելի իր պաշտոնակցի՝ Բենի Հանցեմի հետ հեռախոսազրույց է ունեցել և դատապարտել պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի գործողությունները, հաղորդում է ТАСС-ը:
«Ես կրկին հեռախոսազրույց եմ ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ: Վերահաստատել եմ, որ Իսրայելն ինքնապաշտպանվելու իրավունք ունի և դատապարտել եմ «ՀԱՄԱՍ»-ի հարվածները իսրայելական քաղաքացիական բնակչության դեմ: Հույս եմ նաև հայտնել, որ անդորրը շուտով կարող է վերականգնվել»,- ասել է Օսթինը:
Գազայի հատվածից պաղեստինյան ուժերը զանգվածային հրթիռակոծություն են սկսել Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի ուղղությամբ, քաղաքում միացել է օդային տագնամի ազդանշանը, հաղորդում է ТАСС-ի՝ տեղում աշխատող թղթակիցը:
Գազայի հատվածը վերահսկող «ՀԱՄԱՍ» խմբավորման ռազմական թևը ներկայացնող «Իզեդդին Ալ-Քասսամի բրիգադներ» խմբավորումը հայտնել է իսրայելական Աշկդոդ և Թել Ավիվ քաղաքների ուղղությամբ տասնյակ նոր հրթիռներ արձակելու մասին: