Ամուսնալուծությունից հետո Մելինդա Գեյթսը երեք միլիարդ դոլար է ստացել
Ամուսնուց բաժանվելուց հետո Մելինդա Գեյթսը երեք միլիարդ դոլար է ստացել՝ բաժնետոմսերի տեսքով, հայտնում է Bloomberg-ը:
Հայտնի է նաեւ, որ Բիլ Գեյթսի ներդրումները կառավարող Cascade Investment հիմնադրամը նրա նախկին կնոջն է փոխանցել արտադրական ձեռնարկություններից մեկի ավելի քան երկու միլիոն բաժնետոմս՝ 851 միլիոն դոլար արժողությամբ:
Խոսքը John Deere մեքենաշինական ընկերության մասին է, որը գյուղատնտեսական սարքավորումներ է արտադրում:
Ավելի վաղ Մելինդան ստացել էր Կանադայի ազգային երկաթուղային ընկերության 1,5 միլիարդ դոլարի բաժնետոմսեր, ինչպես նաեւ ԱՄՆ-ում Autonation խոշորագույն ավտոսրահի 300 միլիոն դոլարի արժեթղթեր:
Բացի այդ, Microsoft-ի հիմնադրի նախկին կնոջ տրամադրության տակ են մեքսիկական Coca-Cola Femsa-ի եւ Grupo Televisa-ի ավելի քան 500 միլիոն դոլար արժողությամբ արժեթղթերը:
Ամուսնալուծության մասին հայտնի ամերիկացի գործարարն ու բարերարը հայտարարել էր մայիսի 3-ին՝ Մելինդայի հետ 27 տարվա ամուսնությունից հետո։
The Wall Street Journal-ի աղբյուրները ենթադրում են, որ բաժանման պատճառ կարող են լինել գործարարի շփումները անչափահասների սեռական վաճառքի մեջ մեղադրվող Էփշտեյնի հետ, ինչի դեմ կինը հանդես էր եկել, հաղորդում է Sputnik ռադիոն: