Պետերբուրգի դատախազությունը պահանջում է հեռացնել Dolce & Gabbana-ի գովազդը ԼԳԲՏ քարոզչության պատճառով
Սանկտ Պետերբուրգի դատախազությունը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով արգելել իտալական Dolce & Gabbana նորաձեւության տան Instagram-տեսանյութերի տարածումը Ռուսաստանի տարածքում։ Նրանց կարծիքով՝ աշխարհահռչակ բրենդի գովազդային հոլովակը հերքում է ընտանեկան արժեքները եւ քարոզում ոչ ավանդական սեռական հարաբերություններ։
Բացի այդ հոլովակից, որտեղ համբուրվում են երկու աղջիկ, փետրվարին Dolce & Gabbana-ի Instagram-յան էջում հրապարակվել են նաեւ ուրիշ տեսանյութեր: Եվ բոլորը նույն վերնագիրն ունեն․ Love Is love։ Դատելով ամենից՝ նորաձեւության տունը որոշել է կողմնորոշվել դեպի թիրախային լայն լսարան։ Եվ որպեսզի ոչ մեկին չնեղացնեն, ներկայացրել է ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող հարաբերությունների բոլոր տեսակները։
Տեսանյութը՝ այստեղ: