Սյունիքում Մուրադովի մասնակցությամբ անցկացվող բանակցությունները կշարունակվեն վաղը, այսօր ոչ մի հարցի շուրջ համաձայնության չեն եկել
Սյունիքում Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ անցկացվող բանակցություններն ավարտվել են: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:
Նախարարությունից այլ մանրամասներ չհաղորդեցին՝ նշելով, թե հայտարարություն կտարածվի:
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը տեղեկացրել է, որ բանակցությունները կշարունակվեն վաղը։
«Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ բանակցություններն ավարտվել են, արդյունքներ չկան։ Ոչ մի հարցի շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել»,-Tert.am-ի հետ զրույցում ասել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Սյունիքում ադրբեջանական կողմի հետ ընթացող բանակցություններին մասնակցում էր նաև ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը։
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը։
Նա նշել էր, որ բանակցություններն ընթանում են Սյունիքի Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի տարածքում: