«Ձյունը նրանց քարշ է տվել 1000 մետր երկայնքով դեպի քարքարոտ տեղանք». Շվեյցարիայում ձյահյուսի հետևանքով 2 դահուկորդ է զոհվել
Շվեյցարիայի Գրաուբյունդեն կանտոնի Պիզե Ռուսեյնի լեռան վրա ձնահյուսի հետևանքով զոհվել է 2 դահուկորդ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երեք դահուկորդից բաղկացած խումբը ուրբաթ առավոտյան ձնահյուսի մեջ է ընկել Պիզե Ռուսեյնի տարածքում: Լեռան հարավ-արևմտյան լանջին ձյան շերտը բաժանվել է՝ ծածկելով երկու հոգու ու նրանց քարշ տալով 1000 մետր երկայնքով դեպի կտրուկ և քարքարոտ տեղանք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երկու տղամարդ ստացած ծանր վնասվածքներից տեղում մահացել են, 1-ը չի տուժել:
Փրկարարական աշխատանքներում ներգրավվել են ուղղաթիռներ և հատուկ վարժեցված շներ: Ձնահյուսի պատճառները կուսումնասիրեն դատախազությունը և Գրաուբյունդեն կանտոնի ոստիկանությունը: