Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 160 միլիոն դեպք. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է, որ համավարակի բռնկումից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 160 միլիոն դեպք: Այս մասին հայտնում է RT-ն:
Նշվում է, որ այդ մասին են վկայում կազմակերպության հրապարակած տվյալները:
Վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 717 513 դեպք:
Նշվում է, որ Covid-19-ի հետևանքով մահացած անձանց թիվը 3 339 002 է: