«Կորոնավիրուսի համավարակի երկրորդ տարին կարող է հանգեցնել ավելի շատ մահերի, քան առաջինը»․ ԱՀԿ
Կորոնավիրուսի համավարակի երկրորդ տարին կարող է հանգեցնել ավելի շատ մահերի, քան առաջինը, հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը, փոխանցում է ria.ru-ն։
«COVID-19-ն արդեն 3,3 մլն մարդու կյանք է խլել։ Մենք համավարակի երկրորդ տարում ենք, որը կարող է ավելի շատ մահերի հանգեցնել, քան առաջինը։ Այժմ մարդկանց փրկելու միակ միջոցը պատվաստումներն ու հանրային առողջապահության միջոցները միավորելն է, այլ ոչ թե դրանք առանձին-առանձին օգտագործելը»,- ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը:
ԱՀԿ-ում նաև ընդգծել են, որ միայն պատվաստումը վիրուսի տարածման դեմ 100%-անոց միջոց չէ, քանի որ պատվաստված մարդիկ կարող են կրկին վարակվել, ուստի, ԱՀԿ-ի վստահմամբ, սահմանափակումները հանելու մասին որոշումների ընդունումը պետք է հիմնված լինի ոչ թե երկրում պատվաստվածների թվի, այլ COVID-19-ի տարածման մակարդակի վրա։