Աֆղանստանում առնվազն 12 մարդ է զոհվել մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով
Առնվազն 12 մարդ է զոհվել, 20-ից ավելին տուժել Աֆղանստանի Քաբուլի նահանգում՝ մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ:
Հեռուստաալիքի աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ պայթանյութը դրված է եղել կրոնական կառույցի խորանի մոտ: Նշվում է, որ տուժածների թվում Է մի հոգևորական: