Ինդոնեզիայի ափերի մոտ 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ինդոնեզիայի ափերի մոտ 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին:
Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 10:33-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային Սումատրա նահանգի Պադանգսիդեմպուան քաղաքից 299 կիլոմետր հարավ-արևմուտք, օջախը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: