Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդ... Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բ... Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսր... Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Ն... Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերա... Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդ... 4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ...

Իսրայելի ՊԲ-ն հայտնել է, որ օդուժն ու ցամաքային զորքերը հարձակման են անցել Գազայի հատվածում, բայց չի հստակեցվում՝ ցամաքային ներխուժումը Գազա արդեն սկսվել է, թե ոչ (թարմացվող, լուսանկարներ)

06:52

Շուրջ 140 պաղեստինցի է վիրավորվել Արևելյան Երուսաղեմում և Հորդանան գետի Արևմտյան Ափում իսրայելցի իրավապահների հետ տեղի ունեցած բախումների հետևանքով, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Dunya Al Watan ռադիոկայանը:

«Մեր բժշկական խմբերը 139 վիրավորի են ընդունել Արևմտյան ափից և Երուսաղեմից վերջին ժամերին»,- ռադիոկայանի փոխանցմամբ՝ հայտնել է Կարմիր Մահիկի Պաղեստինյան կառույցի ներկայացուցիչը:

Հաղորդվում է, որ առավել ուժգօն բախումներ են գրանցվել Արևմտյան ափին՝ Իերիխոն քաղաքի մոտակայքում, որտեղ իսրայելական ոստիկանության հետ բախումների ժամանակ 33 պաղեստինցի է տուժել:

Ավելի վաղ հաղորդվել էր Արևելյան Երուսաղեմում և Արևտմյան ափում ոստիկանների հետ բախումների հետևանքով 1 պաղեստինցու զոհվելու և շուրջ 40-ի վիրավորվելու մասին:

06:24

Իսրայելը մերժել է հրադադար հաստատելու Եգիպտոսի առաջարկը. եգիպտական պատվիրությունը իսրայելական ու պաղեստինյան կողմերի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո լքել է Թել Ավիվը՝ չկարողանալով համոզել Իսրայելի իշխանություններին կրակը դադարեցնելու հարցում, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Կահիրեում իր ունեցած աղբյուրներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եգիպտացի բանագնացները Եգիպտոցի Ընդհանուր հետախուզական ծառայության ղեկավարի գլխավորությամբ ժամանել են Իսրայելի մայրաքաղաք, որից առաջ հանդիպումներ էին ունեցել պաղեստինյան խմբավորումների ներկայացուցիչների հետ Գազայի հատվածում:

Աղբյուրը հայտնում է, որ Եգիպտոսը, հանդես գալով որպես միջնորդ կողմ, Իսրայելի ղեկավարությանն առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել կրակը՝ որպես մշտական հրադադար հաստատելու համար անհրաժեշտ առաջին քայլ:

«Առայժմ, սակայն, այս նախաձեռնությունը հաջողության հեռանկարներ չունի: Սկզբում առաջարկվում էր հումանիտար հրադադար հաստատել 3, հետո՝ 6 ժամով, բայց բոլոր տարբերակներն էլ անարձագանք մնացին»,- ТАСС-ին ասել է Կահիրեի աղբյուրը:

06:11

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում և Իսրայելում, հաղորդում է ТАСС-ը:

«Իդ ալ-Ֆիտր տոնը հարգելով՝ կոչ եմ անում անհապաղ ապաէսկալացնել իրադրությունն ու դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում և Իսրայելում: Ոչնչում մեղք չունեցող շատ խաղաղ բնակիչներ են արդեն զոհվել: Այս հակամարտությունը կարող է միայն խորացնել խնդիրն ու տարածաշրջանում առկա ծայրահեղականությունը»,- հայտարարել է Անտոնիո Գուտերեշը:

Գազայի հատվածը վերահսկող «ՀԱՄԱՍ» խմբավորման ռազմական թևը ներկայացնող «Իզեդդին Ալ-Քասսամի բրիգադներ» խմբավորումը հայտնել է իսրայելական Աշկելոն քաղաքի ուղղությամբ ևս 100 հրթիռ արձակելու մասին: Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտնել է, որ իսրայելական օդուժն ու ցամաքային զորքերը հարձակման են անցել Գազայի հատվածում, սակայն հետո ՊԲ ներկայացուցիչը պաշտոնապես չի հստակեցրել՝ իսրայելական զորքերը Գազայի տարածք ներխուժե՞լ են, թե՞ ոչ:

Իսրայելական կողմը, այնուամենայնիվ, վերջին ժամերին ինտենսիվորեն հրթիռակոծում ու ավիահարվածներ է հասցնում պաղեստինյան կողմին: Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ ռազմական գործողությունները Գազայի ուղղությամբ շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելի անվտանգությունն ու խաղաղությունը չի վերականգնվել:

05:32

Գազայի հատվածի ուղղությամբ Իսրայելի հրթիռային հարվածներից պաղեստինցների շրջանում զոհերի թիվը հասել է 113-ի:

Ինչպես հաղորդում է Al Jazeera-ի՝ Գազայի հատվածում աշխատող թղթակիցը, վերջին ժամերի հրթիռակոծության ու ավիահարվածների հետևանքով ևս 4 մարդ է զոհվել՝ մեկ կին և նրա երեք երեխաները: Զոհվածների մարմինները դուրս են բերել տեղի իշխանության ներկայացուցիչները, քանի որ ինտենսիվ հրթիռակոծության ու օդից ավիահարվածների պատճառով շտապօգնության ավտոմեքենաները տեղանքին մոտենալ չեն կարողացել:

Ավելի վաղ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հաղորդել էր վերջին երեք օրում 109 մահվան դեպքի մասին, վիրավորների թիվը գերազանցում է 600-ը:

Այս պահին Գազայի հատվածի հոսպիտալներում արյան դոնորների կարիք կա, քանի որ վիրավորների թիվը բավական մեծ է, ինչը արյան անհրաժեշտ պաշարների սակավության խնդիր է առաջացրել: Մարդկանց տարհանումը շարունակվում է, քանի որ Իսրայելը ինտենսիվ հրթիռակոծությունն ու ավիահարվածները շարունակում է. պաղեստինցիները հիմնականում տանիք են փնտրում ՄԱԿ-ի դպրոցներում:

04:29

Գազայի հատվածից Al Jazeera-ի թղթակիցը հաղորդել է, որ իսրայելական զորքերը չեն ներխուժել Գազա՝ նշելով միաժամանակ, որ Գազայի հյուսիսը Իսրայելի կողմից ինտենսիվ հրթիռակոծության ու ավիահարվածների է ենթարկվում:

«Ես կարող եմ հաստատել, որ այս պահին Գազայի հատվածում իսրայելական զորքեր չկան: Մենք կապվել ենք սահմանին տեղակայված կամ մոտ գտնվող մեր աղբյուրների հետ: Գազայի տարածքում Իսրայելի ցամաքային զորքերի առկայության վերաբերյալ փաստեր չկան»,- ասել է թղթակիցը:

04:17

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը РИА Новости-ի հետ զրույցում չի մեկնաբանել հարցը, թե արդյոք Գազայի հատվածի ուղղությամբ վերջին հարվածները Իսրայելի կողմից ցամաքային ռազմական օպերացիայի սկիզբն է:

«Այս պահին մենք տարածված հաղորդագրություններին ոչինչ ավելացնել չենք կարող: Ոչ հաստատում, ոչ էլ՝ հերքում ենք ցամաքային հարձակման անցնելու վերաբերյալ տեղեկատվությունը»,- պատասխանել է Իսրայելի ՊԲ ներկայացուցիչը:

Շուրջ մեկ ժամ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Իսրայելի օդուժն ու ցամաքայի զորքերը Գազայի հատվածում հարձակման են անցել:

03:54

Գազայի հատվածը վերահսկող «ՀԱՄԱՍ» խմբավորման ռազմական թևը ներկայացնող «Իզեդդին Ալ-Քասսամի բրիգադներ» խմբավորումը հայտնել է իսրայելական Աշկելոն քաղաքի ուղղությամբ ևս 100 հրթիռ արձակելու մասին, հաղորդում է ТАСС-ը:

Պաղեստինյան կողմը հաղորդում է, որ հրթիռների հերթական խմբաքանակն Իսրայելի կողմն է ուղղվել «պաղեստինցի խաղաղ բնակիչների ու «ՀԱՄԱՍ»-ի մարտիկների զոհվելու, ինչպես նաև՝ Գազայի հատվածում ենթակառուցվածքների շարքից դուրս գալուն ի պատասխան»:

«ՀԱՄԱՍ»-ն ավելի վաղ հաղորդել էր իսրայելական Աշկելոն և Աշդոդ բնակավայրերի ուղղությամբ 50 հրթիռ արձակելու մասին (ընդհանուր՝ 150 հրթիռ):

03:40

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 16-ին բաց նիստում կքննարկի իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

«ՄԱԿ-ի ԱԽ-ն մայիսի 16-ին նիստ կանցկացնի Իսրայելում և Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով»,- գրել է ամերիկացի դիվանագետը թվիթերյան իր էջում:

ТАСС-ի տեղեկություններով՝ նիստը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին, ելույթ է ունենալու Մերձավորարևելյան խաղաղ գործընթացի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Թոր Վեննեսլենդը:

Ավելի վաղ աղբյուրը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Վաշինգտոնն արգելափակել է Պաղեստինի և Իսրայելի միջև ճգնաժամի հարցով մայիսի 14-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց հանդիպման անցկացումը, ուստի այն այսօր չի կայանա:

Մայիսի 14-ին ԱԽ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես էին եկել Չինաստանը, Թունիսն ու Նորվեգիան, բայց անցկացման ժամկետը հարմար չի եղել ամերիկյան կողմին, և վերջինը որպես նպատակահարմար ժամկետ առաջարկել է մայիսի 18-ը: Ի վերջո փոխզիջումային համաձայնություն է ձեռք բերվել նիստը մայիսի 16-ին անցկացնելու մասին:

Աղբյուրը հաղորդում է նաև, որ արդեն իսկ ԱԽ կայացած երկու փակ նիստում իրավիճակի դեէսկալացիայի վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունել էր ստացվել ամերիկյան կողմի դիրքորոշման պատճառով, քանի որ, ըստ ТАСС-ի, ԱՄՆ-ը պնդել է, որպեսզի ընդունվելիք փաստաթղթում դատապարտվեն «ՀԱՄԱՍ» խմբավորման գործողությունները:

03:19

Իսրայելական բանակի սկսած ռազմական օպերացիան Գազայի հատվածում կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ կլինի Իսրայելում խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու համար, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

«Վերջին խոսքը չի ասվել, և Իսրայելական բանակի սկսած ռազմական օպերացիան Գազայի հատվածում կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ կլինի Իսրայելում խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու համար: Մենք կստիպենք «ՀԱՄԱՍ»-ին շատ թանկ վճարել, կանենք դա ու կշարունակենք անել շատ մեծ ուժով»,- ասել է Իսրայելի վարչապետը:

02:58

Իսրայելի ռազմաօդային ու ցամաքային զորքերը հարձակման են անցել Գազայի հատվածում, ասված է Իսրայելի ԶՈւ պաշտոնական հաղորդագրությունում:

«Իսրայելի օդուժն ու ցամաքային զորքերը այս պահին հարձակման են անցել Գազայի հատվածում: Իսրայելի ԶՈւ կործանիչները ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածում առկա զենքի մի շարք պահեստների: Ժամեր առաջ օդուժը հարվածներ է հասցրել նաև «ՀԱՄԱՍ» ահաբեկչական խմբավորմանը և «Իսլամական ջիհադ»-ին պատկանող մի շարք շինությունների, որտեղ զենք է պահվել»,- ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրությունում:

Al Jazeera-ի՝ Իսրայելի հարավում աշխատող թղթակիցը հաղորդում է, որ արդեն մեկ ժամ է, ինչ Գազայի ուղղությամբ աշխատում է իսրայելական հրետանին, և ծանր սպառազինություն տեղափոխող մեքենաներ են շարժվում դեպի իսրայելա-պաղեստինյան սահման:

Թղթակիցը, միաժամանակ, դժվարացել է հստակեցնել՝ արդյո՞ք սա նշանակում է, որ Իսրայելը լայնածավալ ցամաքային հարձակման է անցել, թե՞ դրա հավանականության մասին են զգուշացնում:

դիտվել է 294 անգամ
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդ... Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բ... Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսր... Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Ն... Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերա... Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդ... 4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan