Երևան, 19.Ապրիլ.2024, 00:00 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ...

Հայաստանը գնում է արտահերթ ընտրությունների. Դրանք բացառիկ են բազմաթիվ պատճառներով` 2018-ի օխլոկրատիկ իշխանազավթումից մինչև ՀՀ ավերակված արտաքին հարաբերություններ. Hraparak

Հայաստանը գնում է արտահերթ ընտրությունների: Դրանք բացառիկ են բազմաթիվ պատճառներով` 2018-ի օխլոկրատիկ իշխանազավթումից մինչեւ ՀՀ ավերակված արտաքին հարաբերություններ, Փաշինյանի` նոյեմբերի 10-ին բունկերից գուժած կապիտուլյացիայից մինչեւ 3050 զոհ, սննդամթերքի թանկացումից ու դրամի արժեզրկումից մինչեւ Մարտի 1-ի բացահայտման լիովին տապալում եւ այլն: Փաշինյանի եւ «դըմփ-դըմփ-հու»-երի եռամյա աղետաբեր, ավերիչ ու մահասփյուռ իշխանության միակ լուսավոր կետը դրա վերջանալն էր, որ ազդարարվեց մայիսի 10-ին` ի դեմս խորհրդարանի արձակման, այս մասին գրում է Hraparak-ը:

Իհարկե, ընտրությունների արդյունքում Փաշինյանն ու «դըմփ-դըմփ-հու»-երը կանցնեն խորհրդարան, խմբակցություն կկազմեն, բայց իշխանության մոտենալու նրանց շանսերն ավարտված են: Նրանք վերջացած են: Առաջիկա ընտրությունները, սակայն, Փաշինյանի պատուհաս իշխանության վերջաբան լինելուց բացի եւս մի դրական կողմ ունեն` շատ ավելի հիմնարար ու հեռահար, երբ հասարակության գրեթե բոլոր խմբերի համար ստեղծվել է ոչ թե քվեատուփի առջեւ ալեկոծվող էմոցիաներով այսուայն մերժելու, այլ քվեով ընտրություն կատարելու հնարավորություն:

Եթե հետահայաց նայենք, ապա Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ երեւի հատուկենտ ընտրություններ են եղել, երբ իսկապես ապագա է ընտրվել: Դա, ինչ խոսք, եղել են 1990-ի խորհրդարանական ընտրությունները, երբ Տեր-Պետրոսյանի առաջնորդած Հայոց համազգային շարժմանը ձայն տալով՝ Հայաստանի անկախացման հիմքն է դրվել դեռեւս չփլուզված Խորհրդային Միությունում: 1991-ի նախագահական ընտրությունները, երբ Հայաստանը վճռականորեն կանգնել է երկրի անկախության կառուցման ուղու վրա` Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ կայանալով իբրեւ պրագմատիկ պետություն, վստահելի ու հավասարակշռված հարաբերություններ կառուցելով աշխարհի հետ եւ զերծ մնալով հայդատական արկածախնդրությունից: 98-ին Տեր-Պետրոսյանի հրաժարականը պրագմատիզմի, պատասխանատվության, հաջողությունների ու կայացման ուղու ընդհատումն էր Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ: 

Տեր-Պետրոսյանի հրաժարականը պահանջած հայտնի ուժերը կեղծեցին 1998-ի ընտրությունները եւ նախագահ հռչակեցին Ռոբերտ Քոչարյանին: Ընդամենը 1 տարի առաջ Հայաստան տեղափոխված, Հայաստանի հետ առնչություն չունեցող Ռոբերտ Քոչարյանը «հաղթեց» կոմունիստական Հայաստանի վերջին առաջնորդ Կարեն Դեմիրճյանին, ում օրոք Հայաստանը զարգացած արդյունաբերության երկիր էր դարձել, Հայաստանի ատոմակայանը, մետրոպոլիտենը, «Զվարթնոց» օդանավակայանն ու մնացյալն էին կառուցվել, եւ ում վերադարձը քաղաքականություն տասնամյա բացակայությունից հետո կատարյալ ֆուրոր էր առաջացրել:

«Հայտնի ուժեր» եռյակից Վազգեն Սարգսյանը Քոչարյանին նախագահական աթոռին բազմեցնելուց շատ չանցած՝ գիտակցեց սխալը` անծանոթ ու անընդունելի մեկին երկրին պարտադրելու դատապարտվածությունը եւ բազմաթիվ մարդկանց միջնորդություններից, ամիսներ տեւած բանակցություններից հետո Կարեն Դեմիրճյանի հետ դաշինք կազմեց եւ գնաց խորհրդարանական ընտրությունների: 

1999-ին վերջին անգամ էր, երբ Հայաստանի ժողովուրդը քվեի ուժով ապագա ընտրեց` ձայնը տալով Դեմիրճյան-Սարգսյանի «Միասնություն» դաշինքին, որն ինչ-որ տեղ էկզոտիկ միություն էր: Սարգսյանի ռազմական կենսագրությունը, քաղաքական-դիվանագիտական դիլետանտությունը եւ Դեմիրճյանի լրջությունը, պրագմատիզմը, փորձը, ղեկավարման կարողականությունը դժվար թե հատման շատ կետեր ունենային: Թե «Միասնություն» դաշինքը որքան կյանք կունենար եւ Հայաստանը ուր կհասցներ, ենթադրությունների հարց է, բայց Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը խորհրդարանում գլխատեց այդ դաշինքը: 

99-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում այլեւս միայն իշխանության վերարտադրություններ են եղել ու ոչ թե ընտրություններ: Քոչարյանի օրոք ե՛ւ 2003-ի, ե՛ւ 2008-ի իշխանական վերարտադրությունը եղավ բիրտ ուժի կիրառումով, համատարած կեղծարարությամբ, քվեատուփերի լցոնումներով, արձագրությունների կեղծումներով, ծեծուջարդերով, փշալարերով, վերջապես՝ Երեւան զինուժ մտցնելով եւ 2008-ի մարտի 1-ին Երեւանի կենտրոնում 10 անմեղ ու անզեն ցուցարարի սպանելով: Սերժ Սարգսյանի վերարտադրությունները իշխանության ղեկին եղել են soft power-ի կիրառմամբ` ընտրակաշառք, պաշտոն, աշխատանք բաժանելով, թաղային քրեական հեղինակությունների հետ գործարքներով, միահեծան իշխանական քարոզչությամբ: 
Տարբեր մեթոդներով, բայց վերջնահաշվում ընտրակեղծարարության ուժով 20 տարի շարունակ Հայաստանին պարտադրված Քոչարյանի, այնուհետ Սարգսյանի իշխանությունը ավարտվեց նրանով, որ 2018-ի ապրիլին տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց` Փաշինյանին առջեւը գցած` ՀՀԿ-ից, ղարաբաղյան կլանից, Քոչարյանից ազատվելու: Եվ, իհարկե, ազատվեցին: Նրանցից շատերը թերեւս այժմ կընդունեն, որ սխալ գործեցին «նախկիններին» հեռացնելու մտասեւեռմամբ Փաշինյանին իշխանության բերելով: Բայց քչերը կգտնվեն, ովքեր համարեն, թե սխալ են վարվել ՀՀԿ-ին ու ղարաբաղյան կլանին իշխանությունից հեռացնելով: Սա է այն հաստատուն իրողությունը, որի մատրիցայի մեջ ծավալվում են Հայաստանի ներքաղաքական զարգացումներն արդեն երեք տարի: 

«Նախկինների» հանդեպ իռացիոնալ ատելությունն ու մերժումն այնքան ուժեղ են, որ երեք տարի շարունակ Փաշինյանի համատարած ձախողումներին ու կառավարելու կատարյալ անկարողությանն ականատես լինելուց հետո, անգամ պարտված պատերազմից ու շուրջ 3 հազար, հնարավոր է նույնիսկ ավելի զոհ տալուց հետո Փաշինյանին գահընկեց անելու բոլոր հանրային շարժումներն ու ջանքերը տապալվեցին, քանի որ Փաշինյանը թափահարում էր իր փրկօղակը` Քոչարյանը ձգտում է իշխանության, եւ ես Ձեր պատնեշն եմ նրա դեմ: Քոչարյանի մոգական ազգանունն ի զորու եղավ հակակշռել Փաշինյանի անչափելի ու անկշռելի տապալումները: Այս իրականությամբ, երբ Քոչարյանն աջուձախ հայտարարում է, թե ինքը գալիս է Հայաստանը փրկելու (դե դիմացիր, որ չմտածես` եթե Քոչարյանը փրկիչ է, թող տեղափոխվի իր հայրենի ղարաբաղյան եզերք եւ կարողացածի չափ ու կարողացածի պես Ղարաբաղը փրկի. Հայաստանը պլացդարմ չէ Ղարաբաղի համար), Փաշինյանն էլ ի պատասխան էլ ավելի բարձր աղաղակում է, թե տեսնո՞ւմ եք իշխանության ձգտող Քոչարյանին, նրան մերժելու ճանապարհն ինձ ընտրելն է` երկիրն ավելի անելանելիության հորձանուտն էր մղվում, քան որեւէ այլ տեղ:

Պարզ է, որ թե՛ Փաշինյանի կողմում, թե՛ Քոչարյանի, շատ ավելի դատարկ աղմկում են, քան ընտրություններում հաջողության հասնելու հիմքեր ստեղծում: Ուղղակի լավ է, որ նրանք երկուսն էլ ասպարեզում են, եւ վերջապես կտեսնենք, թե Հայաստանում ընտրողների քանի տոկոսը կարող է ձայն տալ նրանցից որեւէ մեկին: Այս պահին պարզ է միայն այն, որ Հայաստանի ընտրողների մեծամասնությունը երկրի ապագան չի տեսնում նրանցից ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի առաջնորդության ներքո. բավական է փաստը, որ երկրի ընտրողների շուրջ կեսը, ներկայանալով որպես չկողմնորոշված, հրաժարվում է ձայն տալ նրանցից որեւէ մեկին, որքան էլ երկուսն էլ չեն իջնում հեռուստաէկրաններից ու փողոցներից եւ ամեն վայրկյան հիշեցնում են իրենց գոյության մասին: 

Եթե ընտրությունը Փաշինյան-Քոչարյան դիխոտոմիայի տրամաբանությամբ ընթանար, որեւէ լուծում չէր լինի, միայն ճգնաժամի անկառավարելի խորացում, քանի որ ո՛չ քոչարյանականները կարող են իրենց ատելությունը զսպել ու Փաշինյանի թեկուզ տեսական հաղթանակի հետ համակերպվել, ո՛չ էլ փաշինյանականները կարող են Քոչարյանի թեկուզ տեսական վերադարձ հանդուրժել:

Ահա այստեղ պետք է շնորհակալություն ասել նախ Սերժ Սարգսյանին, ապա եւ հատկապես` առաջին նախագահին` Տեր-Պետրոսյանին, որ նրանք մտան խաղի մեջ եւ հասարակության մեծամասնության համար ստեղծեցին ոչ թե քվեատուփի առջեւ ալեկոծող էմոցիաներով այսուայն մերժելու, այլ քվեով ընտրություն կատարելու հնարավորություն: 1999-ից, իսկ գուցե 1990-91-ից ի վեր առաջին անգամ երկրում չկա վերարտադրվող իշխանություն, քանի որ դեմ առ դեմ կանգնած են գաղափարական հավասարազոր ուժեր՝ ՀՅԴ-քոչարյանական հայդատականությունից մինչեւ Տեր-Պետրոսյանի պատասխանատվություն ու պրագմատիզմ, սերժսարգսյանական՝ բոլորի հանդեպ ու ամեն ինչում կոմպլեմենտարիզմից մինչեւ Փաշինյանի մարտնչող ՀԿ-ական էքստրիմ: 

Կան նաեւ այլ մանր-մունր ուժեր, ոմանք՝ գիտուն, ոմանք` անհասկացող, ոմանք` «կլասիկ», ոմանք՝ ուլտրանոր, բայց նրանց ուշադրություն չի դարձվի, քանի որ ասպարեզում են եւ պայքարում են երկրի բոլոր նախկին եւ ներկա առաջնորդները` իրենց տարբեր հայացքներով, գաղափարախոսություններով եւ տեսլականներով: Մնում է երեսուն տարվա փորձություններից հետո առաջին անգամ տեսնել, թե հասարակության որ հատվածը նրանցից ում  կնախընտրի:

դիտվել է 231 անգամ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan