Բելառուսական ընդդիմության առաջնորդներից մեկին 12 տարվա ազատազրկում է սպառնում
Բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովային մեղադրանք է առաջադրվել 3 քրեական հոդվածով: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, տելեգրամյան ալիքում տեղեկացրել է Բելառուսի նախագահի պաշտոնի նախկին հավակնորդ Վիկտոր Բաբարիկոն, գրում է EADaily պարբերականը:
«Ավարտվել է Մարիա Կոլեսնիկովայի դեմ քրեական գործի քննությունը: Մարիային մեղադրանք է առաջադրվել 3 քրեական հոդվածով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հստակեցվում է, որ Կոլեսնիկովային մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով. 361 հոդվածի 3-րդ մաս (ազգային անվտանգության դեմ ուղղված գործողություններ), 357-րդ հոդված 1-ին մաս (հակասահմանադրական ճանապարհով պետական իշխանությունը զավթելու նպատակով դավադրություն), 361−1 հոդվածի 1-ին մաս (ծայրահեղական խմբավորման ստեղծում և ղեկավարում):
«Նրան սպառնում է 12 տարվա ազատազրկում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որը, ըստ ԿԸՀ-ի, հավաքել է ձայների 80,1%-ը, երկրում սկսվել են ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ: Ընդդիմությունը կարծում է, որ Տիխանովսկայան հաղթել է, և պահանջում է բանակցություններ վարել իշխանության փոխանցման և նոր ընտրությունների շուրջ: Նախկին թեկնածուն ընտրություններից անմիջապես հետո մեկնել է Լիտվա: Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական հոդվածով գործ է հարուցել՝ իշխանությունը զավթելու կոչերի մասով, Տիխանովսկայան դրա շրջանակներում գլխավոր մեղադրյալն է, նա Բելառուսում և Ռուսաստանում միջպետական հետախուզման մեջ է գտնվում: