Ընտրությունները կհետաձգվե՞ն
Լուսավոր Հայաստանը հետաձգում է մայիսի 15-ին նշանակված կուսակցության համագումարը: Պատճառը Սյունիքում վերջին օրերին սահմանային լարված իրավիճակն է, այս մասին գրում է Hraparak.am-ը:
Որոշ տեղեկություններով՝ կուսակցությունում քննարկել են եւ որոշել, որ համագումարի ժամանակը չէ, քանի որ կասկածի տակ են նաեւ հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Իսկ թե երբ տեղի կունենա համագումարը, դեռեւս որոշում չկա: