Իլնազ Գալյավիևը, ով Կազանի դպրոցներից մեկում հրաձգություն էր իրականացրել, սպանելով ինը մարդու, կարող էր գնել զենքը եւ փամփուշտները Counter Strike խաղով վաստակած գումարներով
Իլնազ Գալյավիևը, ով Կազանի դպրոցներից մեկում հրաձգություն էր իրականացրել, սպանելով ինը մարդու, կարող էր գնել զենքը եւ փամփուշտները Counter Strike խաղով վաստակած գումարներով: Այս մասին գրում է Известия պարբերականը:
Ըստ հրապարակման, տասնիննամյա Գալյավիեւը խաղացել է այդ համակարգչային խաղն ամեն օր առնվազն երկու ժամ:
Խաղում նա ընդհանուր առմամբ վաստակել է մոտ հիսուն հազար ռուբլի, որը բավարար էր Hatsan ESCORT տեսակի հրացանն ու հինգ հարյուր փամփուշտը գնելու համար: