Սլովենիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի հնդկական շտամով վարակվելու առաջին դեպքը
Սլովենիայի միկրոկենսաբանության եւ իմունոլոգիայի ինստիտուտի մասնագետները հայտնաբերել են կորոնավիրուսի հնդկական շտամի առկայությունը թեստի նմուշառման մեջ, որն իրականացվել էր երկրի տարածքում ապրիլի 20-ին: Այդ մասին զեկույցն ուղարկվել էր GISAID միջազգային բազա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Խոսքը վերաբերում է Սլովենիայում կորոնավիրուսի հնդկական շտամով վարակվելու առաջին դեպքին: Ավելի վաղ երկրի տարածքում հայտնաբերվել են անձինք, որոնք վարակված էին բրիտանական, հարավաֆրիկյան եւ բրազիլական շտամերով:
Մարտի վերջում Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ երկրում հայտնաբերվել են S-սպիտակուցում կորոնավիրուսի E484Q եւ L452R մուտացիները: Միաժամանակ երկու մուտացիաների հայտնաբերումը, որոնք ավելի վաղ նկատվել էին վիրուսի գենոտարբերակներում ամբողջ աշխարհում, լուրջ մտահոգություն է առաջացնում: Հաղորդվում է, որ այդ մուտացիաները հայտնաբերվում են նմուշառումների շուրջ 15-20 տոկոսում եւ չեն հանդիպում բրիտանական, հարավաֆրիկյան եւ բրազիլական շտամերում: