Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս ե... Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակում դ... «Ինձ իմ հողն ա պետք»․ 96-ամյա Լենա Ղարդաշյանը... Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանա... Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահ... Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվեց Եվ... Այրվում է Բաքվի փայտանյութերի շուկան Տավուշցիները բացեցին ճանապարհը․ գյուղերի վարչ... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Նավթի գները նվազել են Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջ... Կան ուժեր, որոնք ուզում են՝ Հայաստանի պետական... ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս... Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ... Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռաց... ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի ... Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու ... Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջո... Երկու ամսում 617 մլն դոլարի արտահոսք է եղել Խաղաղության օրակարգի հարցում մեզ հաջողվել է 5... Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հա... Եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հ... Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գ... Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել ... Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճն... Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմի... Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքո... Վրաստանում արդեն մի քանի օր է՝ զանգվածային ցո... Հայաստանի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով... Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու ... ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանությա... Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդ... Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բ... Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսր... Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Ն... Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերա... Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդ... 4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք...

«Նիկոլիզմը» ձախողելու է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բոլոր նախագծերը. Արթուր Վանեցյանի հարցազրույցը Eurasia Daily-ին

Հայաստանում պաշտոնապես նշանակվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը`2021 թվականի հունիսի 20-ը: Eurasia Daily լրատվականի թղթակիցը առաջիկա խոշոր ընտրությունների ֆոնին հանրապետության առկա խնդիրների մասին զրուցել է «Հայրենիք» ընդդիմադիր կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, որն այժմ գլխավորում է «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակը, որը ստեղծվել է Հայաստանի հանրապետական կուսակցության հետ համատեղ:

Հարցին, թե մարդիկ ինչ են սպասում ընտրություններից, թվում է, թե «ավելի լավ կյանքի» մասին շահարկումները տեղի են տվել ավելի հրատապ խնդիրների, Վանեցյանը պատասխանել է.

«Մասամբ`այո: Միանշանակ և ակնհայտ է, որ մարդիկ հոգնել են ապաշնորհ իշխանության անվերջանալի ձախողումներից և պարտություններից, որոնցից ամենադաժանը և ողբերգականը վերջին պատերազմում կրած պարտությունն է, որն իր հետ բերել է սարսափելի հետևանքներ, հսկայական մարդկային զոհեր և տասնյակ հազարավոր ճակատագրեր է կոտրել:

Մարդիկ հոգնել են անդադար պոպուլիստական ստերից, մանիպուլյացիաներից և աղմուկից, ավերածություններից, անիմաստ առճակատումից և խառնաշփոթից ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին գործընկերների հետ հարաբերություններում, անկանխատեսելիությունից, իսկ նրանցից շատերը հոգնել են անելանելիության սուբյեկտիվ զգացումից:

Ժողովուրդը ցանկանում է վերադարձ դեպի կայունություն և խաղաղություն, դեպի անվտանգություն և կանխատեսելիություն, դեպի կանխատեսելի զարգացման հեռանկարներ: Երկիրն ավերած Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ագրեսիվ պոպուլիստները զզվելի են դարձել, իսկ հասարակ մարդիկ կրկին երազում են ստեղծագործական աշխատանքի, կարող բանակի, երկրի միջազգային հեղինակության վերականգնման և ապրելու ու զարգանալու հնարավորության մասին: Մարդիկ ցանկանում են կրկին զգալ պետության ներկայությունը»:

Վանեցյանի այս խոսքից հետո լրագրողը նկատել է, որ կայունությունը, զարգացման հեռանկարներն ու այն ամենը, ինչի մասին նշեց քաղաքական գործիչը, կային նաև 2018 թվականի իրադարձություններից առաջ, ինչին Վանեցյանը պատասխանել է.

«Համաձայն եմ, որ այն ժամանակ, իհարկե, կայունություն և զարգացման հեռանկարներ կային, բայց զարգացման այդ փուլում մեր ժողովրդին դա այլևս չէր բավարարում: Եվ այդքան շատ մարդիկ փողոց էին դուրս եկել`պահանջելով և ակնկալելով ավելի մեծ արդարություն, ավելի մեծ հավասարություն և ավելի մեծ բարեկեցություն: Այնուամենայնիվ, 2018-ի իրադարձությունների և ապաշնորհների եռամյա կառավարման հետևանքով մենք կորցրել ենք հեռանկարները, և պետությունն այսօր կաթվածահար է, եթե չասենք քայքայված: Կորածը վերականգնելու համար կա միայն մեկ միջոց`ընդհանուր համախմբում և ջանքերի կենտրոնացում ավերածությունների, անպատասխանատվության և ստի դեմ պայքարում, այն ամենի դեմ, ինչը Հայաստանում «նիկոլիզմ» է կոչվում:

Այսօր մենք հայտարարում ենք քաղաքական միավորման գոյության մասին, որն իր շարքերում ընդգրկել է ինչպես զարգացման հեռանկարների և կայունության ոլորտի լավագույն մասնագետներին (սրանք «հանրապետականներ են»), այնպես էլ Հայաստանի նոր պատմության մեջ ամենաարդյունավետ անձնակազմին կոռուպցիայի դեմ պայքարում և արդարության հաստատման գործում (սա «Հայրենիքն» է, որը ներկայացնում է իմ թիմը):

Կազմակերպական, մարդկային և այլ ռեսուրսների համատեղմամբ՝ իմ ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունն ու Հանրապետական կուսակցությունը, որոնք այժմ գործում են նոր դիրքերից և, ինչպես հայտնի է, տիրապետում են կոմպետենտ և բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մարդկային ներուժի, մենք կհասնենք անհրաժեշտ արդյունքների՝ նվազագույն տրամաբանական ժամկետում և նվազագույնի հասցնելով հնարավոր զարգացումների ռիսկերը, որոնք բնութագրվում են որպես «նոր բարդության իրավիճակներ»:

Ես անձամբ եմ այդպես կարծում, որպես անձ, որը 2018 թվականի իրադարձություններից հետո ղեկավարել է ԱԱԾ-ն և որն ամենամեծ արդյունքն է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում: Իմ կուսակցության անդամներն էլ են այդպես են մտածում: Այս կարծիքին են նաև Հանրապետական կուսակցության այն անդամները, որոնք ժամանակին նշանակալի ներդրում են ունեցել մեր պետականության և անվտանգության ձևավորման գործում, որոնք գործնականում ապացուցել են, որ մեր բարդ տարածաշրջանում հնարավոր է ունենալ մրցունակ, անվտանգ և կայուն պետություն` հիմնված փորձի, հմտությունների, գիտելիքների և ինտելեկտի վրա»:

Անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության և ՀՀԿ-ի համագործակցությանը՝ լրագրողը նկատել է, որ անսպասելի և շատերի համար անհասկանալի էր որոշումը՝ ուժերը միավորել այն մարդկանց հետ, որոնք իշխանությունների կողմից պիտակավորված են որպես «նախկին», իսկ Վանեցյանը դեռ 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին ասել էր, որ Փաշինյանը պետք է հեռանա, բայց անցյալին վերադարձ չի լինի:

Լրագրողի նկատառմանը քաղաքական գործիչը պատասխանել է.

«Ես հիմա էլ կրկնում եմ, որ վերադարձը անցյալին բացառվում է: Ի դեպ, ես Փաշինյանին նույնպես ընդգրկում եմ «նախկինների» շարքում. նա նույնպես արդեն անվերադարձ անցյալում է: Հայ ժողովուրդը զգալի վնասներ է կրել փաշինյանական մոդայի`«սև-սպիտակ», « նախկին-նոր», «յուրային-օտար» բաժանման պատճառով: Ի դեպ, ամենապատասխանատու պաշտոններում Փաշինյանի թիմը լի է «նախկին» մարդկանցով, ու նույնիսկ այնպիսի ձևակերպումներով, որ «նախկին» գոյություն չունի (ժպտում է): Օբյեկտիվորեն ասած՝ Հայաստանը փոքր երկիր է, և դա թելադրում է որոշակի շրջանակ և դժվարություններ է ստեղծում մարդկային ռեսուրսների և մարդկային կապիտալի հարցերում:


Թյուրիմացությունից և մանիպուլյացիաներից խուսափելու համար պարզաբանեմ. «անցյալը», իհարկե, ոչ թե մարդիկ են, այլ բարքերն ու սոցիալական արատավոր ավանդույթները: Այս առումով, Փաշինյանը և նրա մի շարք թիմակիցներ գերազանցել են բոլորին: Եվ այսօր ժողովրդի շատ ներկայացուցիչներ հենց Փաշինյանի մեջ տեսնում են անցյալի հնացած բարքերի ու արատների խտացված մարմնավորում. կարճ ժամանակում իշխող կուսակցությունը դարձել է վարչապետի անսկզբունքային վարքի և անպատասխանատվության, մանիպուլյացիայի և բռնապետական զառանցանքի մարմնացում, ինչը լուրջ վնաս է հասցրել երկրի հեղինակությանը և գրավչությանը, և այն հատկապես ակնհայտորեն դրսևորվել է համավարակի բռնկման ու Արցախում ադրբեջանա-թուրքական 44-օրյա ագրեսիայի ընթացքում:

Եվ այսօր Հայաստանի արժանապատիվ ապագայի սպառնալիքն այնքան ակնհայտ և մեծ է, որ մենք պարզապես պարտավոր ենք մի կողմ դնել նախապատերազմական տարաձայնություններն ու պիտակները և պայքարել հանուն մեր երկրի ու ժողովրդի ապագայի: Ի դեպ, ՀՀԿ ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ես ծանոթացել եմ Արցախում ՝ 2020-ի սեպտեմբերին, պատերազմի օրը ... Եվ այդ ժամանակվանից մենք ընկերներ ենք»:

Լրագրողը հիշեցրել է, որ ներկայիս իշխող թիմում Վանեցյանին հենց սկզբից չէին սիրում և վախենում էին նրանից` համարելով «ոչ յուրային»:

«Դե, եթե նրանք վախենում էին, նշանակում է դրա համար ունեին իրենց սեփական պատճառները: Ես հեղափոխական չէի, չէի էլ կարող լինել`ելնելով իմ ծառայությունից: Սակայն ընդունել եմ առաջարկը և դարձել եմ Հայաստանի ԱԱԾ առաջին տնօրենը 2018 թվականի իրադարձություններից հետո: Եվ շատ բան կախված էր աշխատանքի արդյունավետությունից և ոճից, ես ազնիվ էի, բաց և անկեղծ: Իմ ջանքերի և սկզբունքներին հավատարիմ մնալու արդյունքում մարդիկ վստահում էին ինձ, և ԱԱԾ-ն նշանակալի արդյունքների էր հասել 1 տարի 4 ամսվա ընթացքում:

Սակայն, երբ վերջնականապես հասկացա, որ Փաշինյանի հետ աշխատելն անհնար է նրա վարքի առանձնահատկությունների և որոշումներ հասկանալու ու կայացնելու, ինչպես նաև առաջնայինը երկրորդականից տարբերելու անկարողության պատճառով, ես հրաժարական տվեցի: Սա իմ այսպիսի առաջին նախաձեռնությունը չէր, բայց այս անգամ ես թույլ չտվեցի ինքս ինձ համոզել: Եվ բնական է, որ հասկանալով, որ Փաշինյանի կողմից անտեսվող սպառնալիքների բարդությունն ու խորությունը, ինչպես նաև շատ լավ իմանալով նրա սովորությունները, ես պարզապես ստիպված էի պաշտոնապես հրապարակել իմ հրաժարականը ՝ նախազգուշացնելով վտանգի մասին և հորդորելով նրան «կանգ առնել»: Այնուամենայնիվ, ինչպես ավելի ուշ տեսանք, նա չլսեց նախազգուշացումները, ինչպես դա անում էր մեր շփման վերջին ամիսներին: Այն խնդիրները, որոնք նա չէր հասկանում, չէր տեսնում կամ պարզապես չէր ուզում տեսնել, ավելի ու ավելի շատ էին դառնում: Իսկ ինչ եղավ Հայրենիքի հետ` տեսան բոլորը»,-նշել է Վանեցյանը:

Խոսելով Հայաստանի ապաշրջափակման մասին, լրագրողը նշել է՝ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի ապաշրջափակմանն առնչվող հարցերում ակնհայտ առաջընթաց չկա ոչ կապի ապաշրջափակման, ոչ էլ ճանապարհների օգտագործման առումով: Ո՞րն է սրա պատճառը, և կա՞ արդյոք տպավորություն, որ սրանք ոչ միայն լարվածության թուլացմանն ուղղված քայլեր են, այլ նաև գործողություններ, որոնք ունեն շատ ավելի խորը տարածաշրջանային նշանակություն, ներառյալ աշխարհաքաղաքական:

«Հարցը, իհարկե, բազմաշերտ է, ուստի կփորձեմ պատասխանել ավելի պարզ: Իրավիճակը պետք է դիտարկել առնվազն 2 մակարդակով. ես կսկսեմ վերջից`աշխարհաքաղաքական տեսանկյունից: Բնականաբար, ձեր նշած նախագծերը ունեն տարածաշրջանային և աշխարհաքաղաքական մեծ կարևորություն. դրանք վերազգային նախաձեռնություններ են, որոնք ուղղված են բոլոր մասնակիցների համար դրական արդյունքների ապահովմանը: Այնուամենայնիվ, դրանց հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և բոլոր մասնակիցների կողմից հմուտ և մոտիվացված թիմերի լիարժեք ներգրավում: Դժբախտաբար, պետք է նշեմ, որ գոնե Հայաստանի պարագայում, ի դեմս Փաշինյանի, գործ ունենք մի գործչի և թիմի հետ, որոնք, անտաղանդության պատճառով, ի վիճակի չեն նախագծել և իրականացնել նույնիսկ մեկ գյուղի զարգացում, ուր մնաց տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական նախագծերը հասկանալու և նույնիսկ դրանք կյանքի կոչելու կարողությունը: Նույնիսկ երազել պետք չէ այդ մասին: Ինքներս մեզ հույսեր ներշնչելու կարիք չկա, քանի որ ակնհայտ է, որ ներկայումս Հայաստանում «գործող» պոպուլիստական և արկածախնդիր կառավարությունը չունի որևէ հմտություն և կարողություն`մասնակցելու նման նախագծերին և գործերին, և, հավատացեք, տեսանելի ապագայում չի էլ ձեռք բերի:

Եվ երկրորդ հարթությունը վերաբերում է տարածաշրջանային կայունության, վստահության և այլ խնդիրներին: Այստեղ, չնայած ծայրահեղ հրատապությանը, մենքմինչ օրս ցավոտ և չլուծված խնդիր ունենք: Անհնար է լրջորեն մտածել վստահության մասին, երբ մարդասիրական խնդիրները չեն լուծվում, հատկապես հաշվի առնելով, որ դրանց լուծման պարտավորությունները ամրագրված են եռակողմ հայտարարության մեջ: Ես նկատի ունեմ գերիների և ապօրինաբար տարբեր պատրվակներով պահվող անձանց վերադարձը, բոլոր գերիների վերադարձը: Անհնար է ստեղծել և ամրապնդել վստահություն, երբ առկա են թշնամական հռետորաբանությունն ու ուժի կիրառման սպառնալիքները, և սրանք գործոններ են, որոնք ուղղակիորեն և անուղղակիորեն ազդում են հենց գործընթացի վրա, և դա այն է, ինչ մենք պարբերաբար տեսնում ենք: Կարծում եմ, որ անիրատեսական է աշխատել կայունությոան և ապագայի ուղղությամբ՝ Ադրբեջանի կողմից տեղեկատվական անդադար ագրեսիայի պայմաններում»,- խոսքը եզրափակել է Արթուր Վանեցյանը:

դիտվել է 231 անգամ
Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս ե... Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակում դ... «Ինձ իմ հողն ա պետք»․ 96-ամյա Լենա Ղարդաշյանը... Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանա... Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահ... Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվեց Եվ... Այրվում է Բաքվի փայտանյութերի շուկան Տավուշցիները բացեցին ճանապարհը․ գյուղերի վարչ... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Նավթի գները նվազել են Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջ... Կան ուժեր, որոնք ուզում են՝ Հայաստանի պետական... ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս... Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ... Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռաց... ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի ... Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու ... Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջո... Երկու ամսում 617 մլն դոլարի արտահոսք է եղել Խաղաղության օրակարգի հարցում մեզ հաջողվել է 5... Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հա... Եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հ... Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գ... Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել ... Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճն... Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմի... Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքո... Վրաստանում արդեն մի քանի օր է՝ զանգվածային ցո... Հայաստանի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով... Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու ... ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանությա... Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդ... Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բ... Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսր... Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Ն... Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերա... Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդ... 4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan