Եվրախորհրդարանը մտադիր է հունիսին Ստրասբուրգում լիագումար նիստ անցկացնել. AFP
Եվրախորհրդարանի՝ հունիսի լիագումար նիստը կարող է անցկացվել Ստրասբուրգում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Եվրախորհրդարանի նիստերը սովորաբար անցկացվում են Բրյուսելում եւ Ստրասբուրգում, սակայն արդեն մեկ տարուց ավելի է՝ Եվրախորհրդարանը ամբողջովին «տեղափոխվել է» Բրյուսել՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով, ինչի կապակցությամբ Ֆրանսիայի իշխանությունները բազմիցս դժգոհություն են հայտնել:
Գործակալության տվյալներով՝ քաղաքական խմբերի ղեկավարները եւ Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին «համաճարակային իրավիճակի չվատթարանալու» դեպքում մտադիր են հունիսին Ստրասբուրգում նստաշրջան անցկացնել: Նշվում է, որ նիստը կանցկացվի հիբրիդային ձեւաչափով, ինչպես այժմ անցկացվում է Բրյուսելում: