Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանի հետ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպան Ֆան Յունի հետ:
Հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել տնտեսական փոխգործակցությանը, որը ձևավորվել է հայ-չինական բազմամյա հարաբերությունների շնորհիվ, ինչպես նաև առևտրաշրջանառության ներկայիս ցուցանիշներին, որոնք անկասկած բարելավման մեծ ներուժ ունեն։
Հանդիպման ընթացքում անդրադարձանք նաև 2022թ.-ին Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին, որոնց ՀԱՕԿ-ը կգործուղի Հայաստանի օլիմպիական ընտրանուն: