Հունաստանում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Մակեդոնյան թերակղզու հունական հատվածի Ֆլորինա քաղաքի մոտակայքում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Greek City Times-ը։
Թերթի փոխանցմամբ՝ երկրաշարժը տեղի է ունեցել Ֆլորինա քաղաքից 43 կիլոմետր հարավ-արևմուտք՝ էպիկենտրոնը 5 կիլոմետր խորությամբ։ Երկրաշարժի կանխատեսման մասին հաղորդվել է դրանից 8 րոպե առաջ՝ Աթենքի աստղադիտարանի կողմից, որը Հունաստանի սեյսմիկ ակտիվությունը վերահսկող հիմնական ազգային գործակալությունն է։
Երկրաշարժը տեղի է ունեցել Հունաստանի ժամանակով 12։31-ին։