Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվածների հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 12-ին
Այսօր՝ մայիսի 12-ին, կհուղարկավորվեն Կազանի դպրոցում կրակոցների ժամանակ զոհվածները:
«Զոհվածների հարազատներն իրենք են որոշում, թե որտեղ են թաղվելու մահացածները: Իշխանություններն օգնում են կազմակերպչական հարցերում»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է Թաթարստանի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Լիլիա Գալիմովան:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, երեքշաբթի 19-ամյա մի աշակերտ կրակ էր բացել թիվ 175 դպրոցում: Կրակոցների հետևանքով զոհվել էր 9 երեխա և 2 մեծահասակ, ևս 21 մարդ վիրավորվել է: 2 դպրոցական ծանր վիճակում են:
Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն դեպքի առնչությամբ հայտնել է, որ կրակ բացելու կասկածանքով կալանավորված Իլնազ Գալյավևը շենքի մուտքի մոտ ինքնաշեն սարք է պայթեցրել և օգտագործել է զենք, որը, ինչպես պարզվել է ավելի ուշ, պաշտոնապես գրանցված է եղել:
Պատասխանատուներից մեկը էլ սպանվել է հենց դեպքի վայրում:
Քննիչները քրեական գործ են հարուցել զանգվածային սպանությունների փաստով, առավելագույն պատժամիջոցը ցմահ ազատազրկումն է: Թաթարստանում մայիսի 12-ը սգո օր է հայտարարվել:
Կազանի դպրոցի հրաձիգը հայտնել է իր արարքի դրդապատճառները եւ իրեն աստված է անվանել
Հրաձգություն Կազանի դպրոցում. զոհերի թիվը հասել է 11-ի. Թաթարստանում մայիսի 12-ը սգո օր է հայտարարվել (լուսանկարներ, տեսանյութ)