Իսպանիայում բերման է ենթարկվել շուրջ 300 մարդ, որոնք ներգրավված էին վարորդական իրավունքների խոշորամասշտաբ կեղծիքներում
Իսպանիայում բերման է ենթարկվել շուրջ 300 մարդ, որոնք ներգրավված էին վարորդական իրավունքների խոշորամասշտաբ կեղծիքներում, հաղորդում է AP-ն:
Ոստիկանությունից հայտնել են, որ բերման ենթարկված շուրջ 10 մարդ կազմել է հանցավոր ցանցի հիմքը: Մյուսներն ունեցել են երկրորդային դերակատարում կամ ձեռք են բերել կեղծ արտոնագրեր:
Հետաքննիչները հայտնաբերել են 1845 վարորդ, որոնք վճարել են 4000-10000 եվրո կեղծ վարորդական իրավունքներ ձեռք բերելու համար: