Մուլտիպլիկատոր. Հայաստանի իշխանությունները լկտիաբար հայտարարում են պատերազմում իրենց հաղթանակի մասին, եւ նրանք ճիշտ են
Իշխանությունները, ի դեմս Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, լկտիաբար հայտարարում են, որ իրենք հաղթել են պատերազմում, եւ նրանք ճիշտ են: Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
Ռեժիսորի խոսքով՝ Փաշինյանն ու նրա թիմը իսկապես առավելության են հասել, քանի որ Ղարաբաղում հայկական կողմի համար անհաջող 44-օրյա պատերազմի ավարտից 6 ամիս անց նրանք դեռ իշխանության ղեկին են, շարունակում են խոսել ընտրությունների մասին, այցելում են երկրի մարզեր, հանդիպում են քաղաքացիների հետ եւ փորձում բավարար ձայներ ստանալ իրենց հետագա վերընտրման համար: «Այս առումով նրանք իսկապես հաղթել են: Բայց կարծում եմ, որ պատերազմը դեռ չի ավարտվել»,- հավելեց Սահակյանցը: