Իսրայելական բանակը հարվածների ալիք է սկսել Գազայի հատվածում ռազմական թիրախների դեմ
Իսրայելական բանակը Գազայի հատվածում «հարվածների ալիք» է սկսել՝ ի պատասխան պաղեստինցի արմատականների դեմ հրթիռային հարձակումների, հաղորդել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը, գրում է Известия-ն:
Նշվում է, որ Գազայի հատվածից ավելի քան 150 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք: Նրանցից տասնյակները որսացել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը:
«Իսրայելի Պաշտպանության ուժերը Գազայի հատվածում հարձակումների ալիք են սկսել ահաբեկչական օբյեկտների վրա», - ասվում է հաղորդագրության մեջ:
Երկուշաբթի իսրայելական ավիահարվածներից հետո Գազայի հատվածում հաղորդվում էր 20 զոհի և 65 վիրավորի մասին: