ԱՄՆ-ում Pfizer-ի օգտագործումը թույլատրվել է 12-15 տարեկան երեխաների համար
ԱՄՆ-ի բժշկական կարգավորիչը հաստատել է Pfizer-BioNTech հակակորոնավիրուսային պատվաստանյութը 12-15 տարեկան դեռահասների համար: Այս մասին նշված է կարգավորիչի հաղորդագրության մեջ, հայտնում է RT-ն:
Նշվում է, որ արտակարգ թույլտվություն է տրվել համավարակի պայմաններում:
Բժշկական կարգավորիչի ղեկավար Ջանեթ Վուդկոկը նշել է, որ որոշումը կարևոր քայլ է համավարակի դեմ պայքարում: