ՀԱՄԱՍ-ը Իսրայելին երկու ժամ է տվել Ալ-Աքսայի մզկիթի տարածքից զորքերը դուրս բերելու համար
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը ՝ «Ալ-Քասամ» խմբավորումը, երկու ժամ ժամանակ է տվել Իսրայելին՝ իր զորքերը դուրս բերելու Ալ-Աքսա մզկիթի տարածքից: Այս մասին հայտնում է RT-ն:
«Եթե հակառակորդը չի դադարեցնում աղոթողների պաշարումը Ալ-Աքսա մզկիթում, ապա թող նրանք սպասեն մեր պատասխանին երկու ժամվա ընթացքում»,- ասել է խմբավորման ներկայացուցիչ Աբու Օբայդը:
Դրանից առաջ նա հայտարարել էր, որ Իսրայելը մինչև երեկոյան ժամը 18: 00-ը ժամանակ ունի զորքերը դուրս բերելու համար Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի և Շեյխ Ջարահի տարածքներից: