Սոմալիում ջրհեղեղների պատճառով տուժել է 25 000, զոհվել` 25 մարդ, այդ թվում` 14 երեխա
Սոմալիի նահանգներից մեկում անցած շաբաթվա ընթացքում առնվազն 25 մարդ է զոհվել հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղի հետևանքով:
Այս մասին գրում է Xinhua լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգման գրասենյակի տվյալները:
Նշվում է, որ Ջուբբա գետում ջրի մակարդակը բարձրացել է 4,7 մետրով: Աղետի հետևանքով տուժել է 25 հազար մարդ`Միջին Շաբելի շրջանի 15 բնակավայրերում: Մահացածների թվում 14 երեխա կա: Բացի այդ, սատկել է ավելի քան 1000 գլուխ անասուն:
ՄԱԿ-ում ընդգծել են, որ չնայած Սոմալիում տեղատարափ անձրևներին, տեղումներն իրականում շատ ուշ են սկսվել սերմնացանի սեզոնի համար, ինչը էլ ավելի է խորացրել երկրում սննդի պաշարների առնչությամբ առկա լուրջ խնդիրները: