«Իմ քայլը». Հայաստանի իշխանությունն ուժեղ է և ոչ մեկից չի վախենում՝ ոչ երկրի ներսում, ոչ էլ դրսում
Հայաստանում իշխանությունները ոչ մեկից չեն վախենում: Այս մասին մայիսի 10-ին Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց Պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում պետք է հստակ հասկանան, որ Հայաստանում իշխանություն կա, եւ այն ուժեղ է:
«Այն պայքարում է իր շահերի համար՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրանից դուրս»,- շեշտեց պատգամավորը: