Աֆղանստանում 24 ժամվա ընթացքում 2-րդ ավտոբուսն է պայթել․ կան զոհեր և վիրավորներ
Վերջին 24 ժամվա ընթացքում Աֆղանստանում երկրորդ պայթյունն է տեղի ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական Tolo հեռուստաընկերությանը, և հավելում, որ ճամփեզրին տեղադրված ականի հետևանքով ավտոբուս է պայթել։
Պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել Փուլ ի Մատաք քաղաքում, զոհվել է 2 և վիրավորվել 9 մարդ։
Սա մեկ օրվա ընթացքում սա Աֆղանստանում ավտոբուսի պայթյունի երկրորդ դեպքն է: Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության տեղական աղբյուրը հայտնել էր հարավային Զաբուլ նահանգում ականի պայթյունի մասին, որի հետևանքով զոհվել էր առնվազն 16 և վիրավորվել 41 մարդ։