Արձակումից հետո պայթած չինական հրթիռի մնացորդները վայրէջք են կատարել Հնդկական օվկիանոսում
Չինաստանի խոշորագույն հրթիռի մնացորդները կիրակի վայրէջք են կատարել Հնդկական օվկիանոսում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ հրթիռի բաղադրիչներից շատերն ավերվել են երկրորդ անգամ մթնոլորտ դուրս գալիս:
Չինաստանի պետական լրատվամիջոցների տրամադրած կոորդինատների համաձայն՝ հրթիռի ավերակները հայտնվել են Մալդիվյան կղզեխմբից արևմուտք ընկած ջրային տարածքում:
Long March 5B անվանումն ստացած հրթիռը պայթել է Չինաստանի Հայնան կղզուց ապրիլի 29-ին արձակվելուց հետո, սակայն երկրի տիեզերական գործակալության ներկայացուցիչները հայտնում էին, որ մնացորդներն այրվել են մթնոլորտում:
Նոր տեղեկությունների համաձայն՝ դրանց մի մասը երկրորդ անգամ մուտք է գործել մթնոլորտ, այնուհետև վայրէջք կատարել: