Արևելյան Երուսաղեմում շարունակվում են անկարգությունները. տուժել է 90 մարդ (տեսանյութ)
Արևելյան Երուսաղեմում շաբաթ օրը՝ մայիսի 8-ին, բախումները պաղեստինցիների և իսրայելական ոստիկանության միջև շարունակվել են: Միջադեպի հետևանքով վիրավորվել է 90 մարդ, որոնցից 20-ին ստիպված են եղել հոսպիտալացնել: Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post պարբերականը:
Հաղորդվում է, որ ցուցարարները քարեր են նետել ոստիկանության ուղղությամբ և խարույկ վառել Դամասկոսի դարպասի մոտ, որը ճանապարհ է բացում դեպի Երուսաղեմի Հին քաղաքի մահմեդական թաղամաս: Առնվազն 1 իսրայելցի սպա է վիրավորվել:
Ի պատասխան ՝ Իսրայելի իրավապահները արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են օգտագործել: Բախումների հետևանքով ավելի քան երկու տասնյակ պաղեստինցի է հոսպիտալացվել քաղաքի բժշկական հաստատություններում: Վնասվածքների հիմնականում առաջացել են ռետինե փամփուշտների, լուսաձայնային նռնակների և ծեծի հետևանքով:
Միևնույն ժամանակ, Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը տեղեկացրել է, որ Իսրայելի անվտանգության ուժերը թույլ չեն տվել շտապօգնության մեքենաներին հասնել Դամասկոսի դարպասի տարածք՝ վիրավորներին օգնելու համար:
Տեսանյութը՝ այստեղ: