Շառլ Միշել. ԵՄ երկրները մտադիր են ամռանը «աստիճանաբար հեշտացնել» անդրսահմանային ուղեւորությունները
ԵՄ գագաթաժողովը պատվաստանյութերի մտավոր սեփականության իրավունքի վերացման հարցում միաձայն դիրքորոշման չի հասել: Այս մասին Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումից եւ ԵՄ-Հնդկաստան գագաթաժողովից հետո շաբաթ օրը Պորտոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, գրել է ՏԱՍՍ-ը:
Միշելը նաեւ հայտնել է, որ ԵՄ երկրների ղեկավարները մտադիր են ամռանը «աստիճանաբար հեշտացնել» անդրսահմանային ուղեւորությունները՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումների վկայականների ներդրման շնորհիվ: «Մենք բանավեճ ունեցանք թվային վկայականների մեր հավակնությունների շուրջ:
Մայիսի 25-ին կայանալիք հաջորդ գագաթաժողովում մենք ցանկանում ենք վերադառնալ այս թեմային, որպեսզի հաղթահարենք ամռանը ազատ տեղաշարժն աստիճանաբար վերադարձնելու դժվարությունները»,- ասել է նա: